Քուվեյթը հայտնել է Իրանի հարձակման հետևանքով երկու էլեկտրակայանների վնասման մասին

Քուվեյթում իրանական անօդաչու թռչող սարքերի հարվածներից վնասվել են երկու էլեկտրակայաններ և աղազրկման կայաններ։ Այս մասին հայտնել է էմիրության էլեկտրաէներգիայի, ջրի և վերականգնվող էներգիայի նախարարությունը։

«Երկու էլեկտրակայաններ և աղազրկման կայաններ հարձակման են ենթարկվել իրանական անօդաչու թռչող սարքերի կողմից։ Հարձակման հետևանքով կայաններին հասցվել է լուրջ նյութական վնաս, իսկ դրանց երկու էներգաբլոկները շարքից դուրս են եկել», – ասվում է նախարարության X-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունից հավելել են, որ հարվածի հետևանքով զոհեր չկան, և արտակարգ ծառայությունները արդեն աշխատում են էմիրության ողջ տարածքում կայուն և անխափան էլեկտրամատակարարում ապահովելու ուղղությամբ։

Leave a Comment