Ըստ իրանական Tasnim լրատվականի` Խաթամ ալ-Անբիայի կենտրոնական շտաբի խոսնակը հայտարարել է, որ խոցված ամերիկյան կործանիչի օդաչուն չի փրկվել:
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, Իրանի Իսլամական Հանրապետության բանակի, «Բասիջ»-ի և իրավապահ ուժերի մասնակցությամբ թշնանու փորձերը ձախողվել են, և նրանց չի հաջողվել փրկել խոցված կործանիչի օդաչուին», նշված է տարածված հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Սպահանի հարավում, խոցվել են նաև աներիկյան երկու Black Hawk ուղղաթիռ և մեկ C-130 ռազմական տրանսպորտային ինքնաթիռ:
Հիշեցնենք՝ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ խոցված ամերիկյան կործանիչի 2 անդամի հաջողվել է փրկել։
