Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին և ՄԱԿ ԱԽ անդամներին հասցեագրած նամակում ներկայացրել է Իրանի դիրքորոշումը երկրի խաղաղ միջուկային օբյեկտների և հաստատությունների դեմ ԱՄՆ և Իսրայելի ռազմական գրոհների առնչությամբ. տեղեկացրել է Isna-ն։
Արաղչին նսև զգուշացրել է այս անօրինական գրոհների մարդասիրական և բնապահպանական լուրջ հետևանքների մասին։
Նամակի պատճենն ուղարկվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին։
Այսօր ԱՄՆ և Իսրայելի ուժերը ևս մեկ հարված են հասցրել Բուշերի ատոմակայանին։ Զոհվել է Ատոմակայանի աշխատակիցը։