Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հայտարարել է, որ Իրանի «Բուշեր» ատոմակայանի տարածքում հերթական հարվածից հետո ճառագայթման մակարդակի բարձրացում չի արձանագրվել։
Գործակալությունից ընդգծել են, որ ատոմակայանների և դրանց հարակից տարածքների վրա հարձակումներն անթույլատրելի են։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հարված է հասցվել «Բուշեր» ԱԷԿ-ի տարածքին, որի հետևանքով զոհվել է անվտանգության աշխատակիցներից մեկը։ IRNA գործակալության տվյալներով՝ արկն ընկել է կայանի մոտակայքում՝ վնասելով օժանդակ շենքերից մեկը։
Նշվում է, որ ատոմակայանի շահագործումը չի խաթարվել։