Ռուսաստանի Պետդումայում կրկին բարձրացվել է մոբիլիզացիայի հարցը։ ՌԴ պատգամավոր Ալեքսանդր Բորոդայը հայտարարել է, որ 500-700 հազար մարդու հավաքագրումը օգտակար կլիներ, սակայն արդեն ուշացած է։
«Այսօր, երբ առաջնագիծը պահպանվում է դրոնների հաշվին, նման մոբիլիզացիա անհրաժեշտ է միայն ռեզերվ (պահեստազոր) ստեղծելու համար», – հավելել է ՌԴ պատգամավորը: