Սերժ Սարգսյանը փաստել է՝ ՀՀԿ-ն կմասնակցեր, եթե ունենար «Հայաստան» դաշինքից բարձր վարկանիշ

«Հայաստան» դաշինքի վարկանիշը մեր վարկանիշից բարձր էր մեկ շաբաթ առաջ, և այո, «Ուժեղ Հայաստանը» առաջատարն է,-  այս մասին ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը  ՀՀԿ համագումարից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։ Գրում է «Փաստինֆո»-ն։

Լրատվամիջոցի հարցին, թե հնարավոր է, որ ընտրական շեմը չհաղթահարելու հաշվարկն է ստիպել նաև ՀՀԿ-ին չմասնակցել ընտրություններին եւ, որ ամվել Կարապետյանն այսօր դարձել է ընդդիմադիր դաշտի լավագույն միավորողը՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ իրենց հետազոտություններն են հնարավորություն տվել  կանխատեսելու Գյումրիի և Էջմիածնի ընտրությունների արդյունքները։
«Եթե չեմ սխալվում, նախորդ շաբաթ ընտրությունների արդյունքների պրեզենտացիա արվեց մեր կուսակցությունում, և բոլորը տեսան, թե մենք նախորդ շաբաթ ինչ ռեյտինգ ունենք, և դա մեզ թույլ էր տալիս ասել, որ , «Հայաստան» դաշինքի վարկանիշը մեզնից բարձր էր, եթե մեր վարկանիշը «Հայաստան» դաշինքից բարձր լիներ, կարծում եմ, որ մենք պարտավոր էինք մասնակցել»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ արձանագրելով, որ այսօր առաջատարը, այո, «Ուժեղ Հայաստանն» է, և այդտեղից հետևություններ է պետք անել։

Սերժ Սարգսյանը լրատվամիջոցների հետ զրույցում արձանագրել է, որ ՀՀԿ-ն առաջին անգամ է, որ չի մասնակցելու ընտրություններին։ «2018 թ-ին ևս ես կողմնակից չեմ եղել մասնակցելուն, բայց կուսակցության գործադիր մարմինն էր որոշել, ոչ միայն մեր ուժի, այլ ընդհանրապես ընդդիմադիր ուժերի կողմից մասնակցությանն եմ դեմ եղել, որովհետև ասել եմ, որ մենք գնալու ենք ընտրությունների, ցավոք սրտի ՀՀ կառավարիչը հաղթելու է, և միջազգային հանրությունը շատ տևական ժամանակ մեղադրելու է մեր ամբողջ ժողովրդին, ասելու են՝ ձեր ժողովուրդն է ընտրել, ուրեմն գնացեք համակերպվեք»։

Հարցին, թե ինչու չի հաջողվում ընդդիմադիր դաշտին միավորվել Սերժ Սարգսյանն ասաց, — «Պաշտոնական բանակցություններ չեն եղել, մեր կողմից մշտապես եղել են հրապարակային առաջարկություններ, ինքներդ տեսաք, թե օրինակ գործող վարչապետին անվստահություն հայտնելու պրոցեսը որքան երկարաձգվեց, բայց կարծում եմ նաև, որ ընդդիմության մի մասն է, այսպես ասեմ, ուշադիր լսել իշխանություններին, համոզվել, որ մեր ժողովուրդը կտրուկ դեմ է նախկիններին, առաջին հերթին մեզ, մի գուցե դրա համար իրենք խուսափել են գնալ պայքարի, հնարավոր է իրենք այլ հաշվարկներ ունեն, կարող է իրենց թվում է, որ ընտրություններում կարող են հաղթել, և այդ ճանապարհը իրենց համար ավելի նախընտրելի է, որովհետև ամենասահմանադրական եղանակը, իհարկե, ընտրություններով հաղթելն է, բայց ես կարծիք ունեմ, որ դա ճիշտ ճանապարհ չի, և ինչպես իմ զեկույցում ասեցի, իմպիչմենտը որևէ պարագայում չի կարելի հակադրել ընտրություններին, եթե նույնիսկ մեկ շաբաթ առաջ հաջողվի անվստահություն հայտնել, դա նշանակում է, որ միևնույն պարագայում ամսի 7-ին ընտրություններ են, այն ժամանակ այդ ընտրությունները կլինեն շատ ավելի արդար, գոնե նախընտրական փուլի այս բոլոր զեղծարարությունները չեն ազդի ընտրությունների վրա», — ասաց Սերժ Սարգսյանը:

Leave a Comment