«Չայնիի» ոլորաններում «Kia Forte»-ն մոտ 100 մետր գլորվելով կողաշրջված հայտնվել է ձորում. վարորդն ու 2 ուղևորները, փրկվել են ամրագոտու շնորհիվ


Հասարակություն


Այսօր՝ ապրիլի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 15:00-ի սահմաններում «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված հայտնվել ձորում՝ ապառաժ քարերի վրա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։Վարորդը և 2 ուղևորները, որոնցից մեկն անչափահաս է, հրաշքով են փրկվել և ավտոմեքենայից դուրս չեն հայտնվել, քանի որ եղել են ամրակապված և հենց ամրագոտին է նրանց կյանքը փրկել։

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։


Leave a Comment