«Բավարիայի» կամային հաղթանակը 0:2-ից հետո


Սպորտ


Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 28-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվեց «Ֆրայբուրգին» եւ կամային հաղթանակ տարավ 3:2 հաշվով։


Մինչեւ 81-րդ րոպեն «Ֆրայբուրգը» հաղթում էր 2:0 հաշվով, սակայն հյուրերը կարողացան վերջին րոպեներին երեք գոլ խփել։ Դուբլի հեղինակ դարձավ գերմանացի կիսապաշտպան Թոմ Բիշոֆը։ «Բավարիայի» հաղթական գոլն ավելացված 9-րդ րոպեին խփեց գերմանացի կիսապաշտպան Լենարտ Կառլը։



«Բավարիան» 73 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ֆրայբուրգը» 8-րդն է՝ 37 միավոր։

 

Գերմանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Ֆրայբուրգ» – «Բավարիա»՝ 2:3

Յոհան Մանզամբի, 46, Լուկաս Հյոլեր, 71 – Թոմ Բիշոֆ, 81, 90+2, Լենարտ Կառլ, 90+9


Leave a Comment