Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից Հարավային Լիբանանի վրա իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 54 մարդ, ևս 156-ը վիրավորվել է, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։
«Մարտի 2-ին ռազմական էսկալացիայի սկսվելուց ի վեր զոհված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը գերազանցել է 1422-ը, իսկ վիրավորների թիվը՝ 4294-ը», – ասվում է նախարարության կողմից Լիբանանում տարածված հայտարարության մեջ։
«Իսրայելի օդային հարվածների զոհերի թվում են 1203 տղամարդ, 126 երեխա և 93 կին»։