Բանակը ՀՀ սահմաններից դուրս անելիք չունի․ Պապիկյան — Հայաստանի Հանրային Ռադիո

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ բանակի կերպափոխման շրջանակում իրականացվում են լայնածավալ փոփոխություններ՝ ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով հագեցած բանակ ունենալու համար։

Նա ընդգծել է, որ բանակը ՀՀ սահմաններից դուրս անելիք չունի, իսկ «Պաշտպան հայրենյաց» ծրագրին արդեն միացել է ավելի քան 5300 երիտասարդ։ Պապիկյանի խոսքով՝ աճել են նաև զորակոչի և պաշտպանական ծախսերի ցուցանիշները՝ հասնելով շուրջ 1.7 մլրդ դոլարի։

Leave a Comment