Քրիստոսի անցած ճանապարհը մեզ համար մնացել է չափանիշ. Տիգրան Ավինյանը շնորհավորել է Սուրբ Հարության տոնի առիթով

Քրիստոսի անցած ճանապարհը մեզ համար մնացել է չափանիշ. Տիգրան Ավինյանը շնորհավորել է Սուրբ Հարության տոնի առիթով

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է Սուրբ Հարության տոնի առիթով․ 

«Սիրելի՛ հայրենակիցներ, մենք առաջին ժողովուրդն ենք, որ պետականորեն ընդունել է քրիստոնեությունը։ Այս ընտրությունը դարերով ձևավորել է մեր արժեքները, մեր դիմակայելու կարողությունը և մեր վերաբերմունքը կյանքի հանդեպ։

Քրիստոսի անցած ճանապարհը մեզ համար մնացել է չափանիշ՝ կյանքի, պատասխանատվության և հավատքի մեջ մարդու պահվածքի մասին։ Թող Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը խաղաղություն բերի յուրաքանչյուրի տուն։ Քրիստոս հարյավ ի մեռելոց, Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment