Ֆլիկը նշել է «Ատլետիկոյի» դեմ խաղի գլխավոր նախապայմանը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ կայանալիք հանդիպումից իր սպասելիքներով։

Հանդիպումը կկայանա այսօր, Մադրիդի «Մետրոպոլիտանո» մարզադաշտում։

«Սա հանդիպում է Լա լիգայի և Եվրոպայի լավագույն թիմերից մեկի դեմ։ Նրանք վարպետության շատ բարձր մակարդակ ունեն, և ցանկացած ֆուտբոլիստ ունակ է վճռել հանդիպման ելքը։ Չափազանց կարևոր կլինի թույլ չտալ այնքան սխալներ, որքան եղան «Մետրոպոլիտանոյում» կայացած վերջին խաղում»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ «Ատլետիկոյի» հարկի տակ կայացած նախորդ խաղում «Բարսելոնան» Իսպանիայի Գավաթի խաղարկության շրջանակներում պարտվել էր 0-4 հաշվով։

Leave a Comment