«Բարսելոնան» բանակցություններ է սկսել Միլանի «Ինտերի» հետ՝ կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի տրանսֆերի վերաբերյալ։
Ինչպես հայտնում է FCInter1908-ը, միլանյան ակումբի ղեկավարությունն արդեն ստացել է կատալոնացիների առաջին պաշտոնական առաջարկը։ Աղբյուրի տեղեկություններով՝ որպես մեկնարկային գին առաջարկվել է 45 միլիոն եվրո։
Այս գումարը, սակայն, անընդունելի է եղել «Ինտերի» համար։ Իտալական ակումբը մտադիր է պաշտպանի տրանսֆերի դիմաց ստանալ առնվազն 60 միլիոն եվրո։ Ակնկալվում է, որ կողմերի միջև բանակցությունները կշարունակվեն։
Հատկանշական է, որ, ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, ինքը՝ ֆուտբոլիստը, արդեն տվել է Իսպանիա տեղափոխվելու իր համաձայնությունը:
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա Բաստոնին «Ինտերի» կազմում մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: