Իրանի զինված ուժերը հարվածել են Քուվեյթում գտնվող ամերիկյան «Ալ-Ադիրի» ռազմաբազայի Boeing CH-47 Chinook ուղղաթիռների վարժական կենտրոնին և սարքավորումների պահեստային անգարին, հաղորդում է Իրանի պետական IRIB հեռուստաալիքը։
«Բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի համակցված հարվածը թիրախավորել է ուղղաթիռների վարժական կենտրոնը և Ալ-Ադիրի ավիաբազայում գտնվող սարքավորումներ պարունակող պահեստային անգարը», – ասվում է հայտարարության մեջ։