Կոտայքի մարզում «Kia Forte»-ն, մոտ 100 մետր գլորվելով, կողաշրջված հայտնվել է ձորում

Այսօր՝ ապրիլի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15:00-ի սահմաններում «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 100 մետր գլորվելով՝ կողաշրջված հայտնվել ձորում՝ ապառաժ քարերի վրա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վարորդը և 2 ուղևորը, որոնցից մեկն անչափահաս է, հրաշքով են փրկվել և ավտոմեքենայից դուրս չեն հայտնվել, քանի որ եղել են ամրակապված։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և ուղևորների ինքնությունը։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Leave a Comment