«Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին լեգենդար կիսապաշտպան Ռոնալդինյոն նշել է, թե ում է համարում աշխարհի լավագույն խաղացողը։ Բրազիլացու խոսքերով՝ իր համար առաջին տեղում շարունակում է մնալ Լիոնել Մեսսին։
«Լիոնել Մեսսին ինձ համար դեռևս աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Հույս ունեմ, որ Լեոն գերազանց մարզավիճակում կմոտենա Աշխարհի առաջնությանը, որպեսզի կարողանա հրաշքներ գործել բոլորիս համար»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում Diario Ole-ն։