Ֆրանսիան զենք չի մատակարարում Իսրայելին, սակայն թույլ է տալիս զենքի բաղադրիչներ վաճառել այդ երկրին Մերձավոր Արևելքում սրվող հակամարտության ֆոնին, շաբաթ օրը հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Կատրին Վոտրենը։
«Ոչ, Ֆրանսիան զենք չի մատակարարում Իսրայելին։ Այն (Մերձավոր Արևելքում հակամարտության համատեքստում – խմբ.) թույլատրում է քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար նախատեսված պաշտպանական համակարգերում ինտեգրվելու համար նախատեսված բաղադրիչների և բացառապես վերաարտահանման համար նախատեսված սարքավորումների վաճառքը, որոնցից մի քանիսը անհրաժեշտ են մեր սեփական զինված ուժերին», – գրել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը իր սոցցանցերի էջում։
Չորեքշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան չի ներգրավվի Իրանի հետ հակամարտության մեջ՝ Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից։ Մեկնաբանելով Մակրոնի խոսքերը՝ Ֆրանսիայում Իսրայելի դեսպանը հաջորդ օրը հայտարարեց, որ Ֆրանսիան չի կարող համարվել հրեական պետության բարեկամ։