Արտակարգ դեպք՝ Մարտունի քաղաքում. գոմում հայտնաբերվել է մոտ 2600 հավի սատկած ճուտ

Այսօր՝ ապրիլի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08:00-ի սահմաններում Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի թիվ 165 տան բնակիչները առավոտյան գնում են գոմ, որպեսզի հավի ճտերին կերակրեն և հայտնաբերում են, որ իրենց կողմից խնամվող մոտ 2600-ից ավելի 3-ամսական ճտերը սատկած են։

Թե ինչն է եղել պատճառը, ճշտվում է, սակայն ըստ տան անդամների հայտարարության, ճտերին ոչնչացրել են թափառող շները։

Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են սեփականատիրոջ ինքնությունը, դեպքի հանգամանքներն ու վնասի չափը:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ընտանիքին պատճառվել է մոտ 5-6 մլն դրամի վնաս։

 

Leave a Comment