4 ապրիլի 2026 – 13:32 AMT
PanARMENIAN.Net – Միջնադարյան Հայաստանի նշանավոր ամրոցներից մեկում՝ Լոռի բերդում իրականացվում են պարիսպների վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախագծով իրականացվող այս փուլում ամրոցի երկարությամբ ձգվող հարյուրավոր մետրերի պարիսպները արտաքին հատվածում գրեթե ամբողջությամբ վերականգնվել են։
Այս փուլում ամրոցի հարյուրավոր մետրեր ձգվող պարիսպները գրեթե ամբողջ երկարությամբ վերականգնվել են արտաքին կողմից։ Հատկանշական է, որ վերականգնման ընթացքում հին, մամռապատ քարերը պահպանվել են իրենց տեղերում, իսկ փլուզված հատվածները լրացվել են նորերով՝ առավելագույնս պահպանելով հուշարձանի ինքնատիպությունն ու պատմական շերտերը։
2022 թվականին իրականացված պեղումների շնորհիվ բացվել են նոր շերտեր և հայտնաբերվել է եզակի գաղտնուղի-անցուղի։ Այն հնարավորություն է տվել բերդի պաշտպաններին ներսի կողմից աննկատ դուրս գալ պարսպի վրա։
Վերականգնման աշխատանքները կշարունակվեն ևս երկու տարի՝ ամբողջացնելու համար Կյուրիկյանների հզոր մայրաքաղաքի պատմական կերպարը։