«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանը հայտարարել է, որ «կուսակցությունը, մի կողմ դնելով կուսակցական, անձնական շահերը և նպատակ ունենալով նպաստել ընդդիմադիր ձայների կոնսոլիդացմանը, որպես առանձին քաղաքական միավոր չի առաջադրվելու ԱԺ ընտրություններին»։
«Կուսակցությունը դրական է գնահատում Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, բազմաթիվ ուժերի, մասնագիտական խմբերի և հանրության լայն շրջանակների կողմից ներկայացրած «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը: Մենք կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին, կուսակցության համակիրներին խորհրդարանական ընտրություններում քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին»,-նշվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Միհրան Պողոսյանը հայտարարել էր, որ կուսակցությունը պարտադիր կմասնակցի 2026 թվակականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին․ «Մենք մասնակցելու ենք միասնական ճակատով՝ մեծ կոսոլիդացիայով»։