Անհնարն էլ դառնում է հնարավոր, երբ բոլորը մի բռունցք են․ Ծառուկյանն ամփոփել է իր հանդիպումները (տեսանյութ)

«Այս օրերին մեր հայրենակիցներից հաճախ եմ լսում ժողովրդական հայտնի խոսքը, որի հետ լիովին համամիտ եմ անհնարն էլ դառնում է հնարավոր, երբ բոլորը մի բռունցք են»,- նշել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ ամփոփելով իր այցերը տարբեր բնակավայրեր։ 

«Նոր Խարբերդ, Արևաբույր, Նորամարգ և Ռանչպար գյուղերում հանդիպումները իսկապես սպասված էին։

Ջերմ ընդունելություն, անկեղծ խոսակցություն և իրական խնդիրների բարձրաձայնում։ Մարդիկ խոսում էին իրենց առօրյա դժվարությունների, առաջարկների և սպասելիքների մասին։ Լսեցինք իրար, քննարկեցինք և փորձեցինք միասին հասկանալ՝ ինչն է հնարավոր փոխել և ինչպես։

Ինձ համար նման հանդիպումները ամենակարևորն են այստեղ տեսնում եմ իրական պատկերը, լսում մարդկանց ձայնը և փորձում առաջարկել գործնական լուծումներ, ոչ թե պարզապես խոսքեր։ Վստահ եմ՝ չլուծվող խնդիրներ չկան, եթե կա կամք, ճիշտ մոտեցում և միասնականություն։

Այս օրերին մեր հայրենակիցներից հաճախ եմ լսում ժողովրդական հայտնի խոսքը, որի հետ լիովին համամիտ եմ անհնարն էլ դառնում է հնարավոր, երբ բոլորը մի բռունցք են»,- գրել է Գ. Ծառուկյանը։ 

Leave a Comment