«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրավիրել է 8–րդ արտահերթ Համաժողովը։ Լիագումար նիստում բաց քվեարկության են դրվելու հետեւյալ հարցերը․
1. Հաստատել և ՀՀ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին առաջադրել Կուսակցության ընտրական ցուցակը՝ համաձայն Հավելված N 1-ի (ցուցակում թեկնածուների դասավորությունը որոշվել է փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով։ Քվեարկության արդյունքները հրապարակված են, իսկ Հավելված 1–ի, այսինքն՝ ընտրական ցուցակի նախագիծը, տեղադրված է Կուսակցության պաշտոնական կայքում, «Նորություններ» բաժնում)։
2. Որպես Կուսակցության ՀՀ Վարչապետի թեկնածու հաստատել Վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանին (թեկնածունն ընտրվել է փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով․ քվեարկության արդյունքները հրապարակված են)։
3. Հաստատել ՀՀ Ազգային ժողովի 2026թ․ ընտրություններում Կուսակցության Նախընտրական ծրագիրը՝ համաձայն Հավելված N 2-ի (նախագիծն ընդունվել է Վարչության որոշմամբ եւ տեղադրված է Կուսակցության պաշտոնական կայքում, «Նորություններ» բաժնում)։
Լիագումար նիստի սկզբում բաց քվեարկությամբ կընտրվեն Համաժողովի նախագահող եւ քարտուղարներ։ Վարչությունը առաջարկել է համապատասխանաբար Վարչության նախագահի եւ տեղակալների թեկնածություննները։