Վանի մոտ տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Երևանում

Վանի մոտ տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Երևանում

4 ապրիլի 2026 – 12:10 AMT

PanARMENIAN.Net – Վանի մոտ տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում՝ 2 բալ ուժգնությամբ, հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։

«Ապրիլի 4-ին տեղական ժամանակով ժամը 09:52-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05։52-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Թուրքիայի Վան քաղաքից 40 կմ հյուսիս գրանցվել է 5․2 մագնիտուդով երկրաշարժ օջախի 7 կմ խորությամբ»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 38․83⁰ և արևելյան երկայնության 43․54⁰ աշխարհագրական կոորդինատներով:

Leave a Comment