Լիսաբոնի «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ժոաու Պերեյրան հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Պորտուգալացի մասնագետը նոյեմբերին էր գլխավորել «Սպորտինգը»՝ փոխարինելով անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Ռուբեն Ամորիմին։ Պերեյրայի գլխավորությամբ պորտուգալական ակումբը 8 խաղում կրել է 4 պարտություն։
«Սպորտինգի» նոր գլխավոր մարզիչը լինելու է Ռույ Բորխեսը։ Կողմերն արդեն հստակեցրել են պայմանագրի բոլոր կետերը։