Իրանի ՀՕՊ-ի խոցված ամերիկյան կործանիչի երկու օդաչուներից մեկը փրկվել է, իսկ երկրորդի որոնումները շարունակվում են․ գրում է CBS News-ը։
Մեկ այլ լրատվամիջոց էլ՝ kvia.com-ը գրում է, որ վերջին տվյալներով՝ ամերիկյան ուժերը կարողացել են տարհանել անձնակազմի մեկ անդամին, որ այժմ ամերիկյան կողմի վերահսկողության տակ է և բուժօգնություն է ստանում։ «Երկրորդ անձի ճակատագիրը դեռ պարզ չէ, որոնողափրկարարական գործողությունը շարունակվում են»,- գրել է կայքը։