ԱՄՆ վարչակազմը նախատեսում է 2027 թվականին միջոցներ հատկացնել նոր միջուկային մարտագլխիկների մշակման համար։ Այս մասին նշված է Սպիտակ տան կողմից ներկայացված 2027 ֆինանսական տարվա ԱՄՆ դաշնային բյուջեի առաջարկության մեջ։
Ինչպես նշվում է փաստաթղթում, ԱՄՆ Էներգետիկայի նախարարության Ազգային միջուկային անվտանգության վարչության (NNSA) համար նախատեսված հատկացումները նախատեսվում է ավելացնել 3,6 միլիարդ դոլարով։ «Բյուջեն նախատեսում է զգալի ներդրումներ նոր մարտագլխիկների մշակման գործում, որոնք կամրապնդեն զսպման ուժը, կարդիականացնեն NNSA-ի օժանդակ ենթակառուցվածքները և կերկարաձգեն առկա մարտագլխիկների ծառայության ժամկետը», – հայտարարել է Սպիտակ տունը։ ԱՄՆ միջուկային ռազմական համալիրը գտնվում է ԱՄՆ Էներգետիկայի նախարարության իրավասության ներքո։