
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել իրականացված ծրագրերին:
Հաջորդիվ վարչապետը ծանոթացել է Արաքս համայնքի Մեծամոր բնակավայրի միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքներին։ Ծրագրի իրականացման արդյունքում բնակավայրն ունի վերանորոգված դպրոց՝ նախատեսված 188 աշակերտի համար։ Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է ավելի քան 190 մլն դրամ։
Երկրի ղեկավարի հաջորդ կանգառը եղել է Հայթաղ բնակավայրի մանկապարտեզում, որտեղ ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով իրականացված 540 քմ մակերեսով վերակառուցման և միահարկ կցակառույցի շինարարության աշխատանքներին։ Մանկապարտեզ է հաճախում 90 երեխա։ Ծրագրի արժեքը կազմում է 233 մլն դրամ, որի 70 % -ը՝ ավելի քան 163 մլն դրամը, հատկացվել է պետբյուջեից։
Մեծամոր համայնքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է թիվ 3 մանկապարտեզի հիմնանորոգման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներին, որոնք իրականացվել են սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Մանկապարտեզ է հաճախում 252 երեխա։ Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 514 մլն դրամ է, Կառավարության մասնաբաժինը կազմում է 360 մլն դրամ։
Վարչապետ Փաշինյանին ներկայացվել են Արմավիր համայնքի Տ-3-8 /Մ-5/ – Մայիսյան /Տ-3-47/ մարզային /տեղական/ նշանակության ավտոճանապարհի 0,8 կմ հատվածի միջին նորոգման աշխատանքները։ Կառավարությունը ծրագրի իրականացման համար հատկացրել է 85 մլն դրամ։
Վարչապետն Ալաշկերտում ծանոթացել է Հ. Քոչարի անվան միջնակարգ դպրոցում իրականացված վերանորոգման աշխատանքներին։ Դպրոցը վերանորոգվել է «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում, որի համար Կառավարությունը հատկացրել է 396 մլն 390 հազար դրամ։ Ալաշկերտի վերանորոգված դպրոցը նախատեսված է 263 աշակերտի համար։
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը եղել է Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզում։ Սուբվենցիոն ծրագրով վերակառուցվել է մանկապարտեզի շենքը։ Նախակրթարանն ունի 65 սան։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 281 մլն դրամ, որից 70%-ը՝ 197 մլն դրամը, հատկացրել է Կառավարությունը։
Երկրի ղեկավարին ներկայացվել են Արմավիրի Վ. Բախշյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի վերանորոգման աշխատանքները։ Դպրոցն ընդգրկվել է Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի ցանկում։ Կառավարությունը ծրագրի իրականացման համար հատկացրել է 272 մլն 270 հազար դրամ։ Արմավիր բնակավայրի վերանորոգված դպրոցը նախատեսված է 607 աշակերտի համար։
Նիկոլ Փաշինյանը Բաղրամյանում ծանոթացել է նաև 182,74 հա դեղձի և նեկտարինի ինտենսիվ այգու հիմնման ներդրումային ծրագրին։ Դրա շրջանակում տնկվել է 344 520 տնկի։ Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 7 մլրդ դրամ է։ Ներդրումային ծրագիրն իրականացնող «Ֆեմիլի Գարդեն» ՍՊԸ-ն ՀՀ Կառավարության «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրի շրջանակում ստացել է ավելի քան 187 մլն դրամ փոխհատուցում։ ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի շրջանակում իրականացվում է վարկի ամբողջական տոկոսի սուբսիդավորում՝ 14%։
Վերոնշյալ ընկերությունների ղեկավարները շնորհակալություն են հայտնել ՀՀ Կառավարության բիզնեսի խթանման և նոր ներդրումային ծրագրերի իրականացման գործում ցուցաբերվող աջակցության և ինտենսիվ այգեգործությունը խթանող անհրաժեշտ գործիքակազմեր ներդնելու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: