
Վաշինգտոնյան պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խումբն ապրիլի 1-ին երրորդ հանդիպումն է անցկացրել, հայտնում են ԱԳՆ-ից:
Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերը, որը գլխավորում է ամերիկյան կողմը, ընդգծել են համագործակցության տարբեր ուղղություններում առաջընթացը, խոսել ռազմավարական գործընկերության ամրապնդման քայլերի մասին: Որպես այդպիսին նշվում է տնտեսական համագործակցությունը, էներգետիկն, կրիտիկական և նորագույն տեխնոլոգիաները:
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանը նախաստորագրեց երկկողմ խաղաղության համաձայնագրի նախապես համաձայնեցված տեքստը Ադրբեջանի հետ։
Նոյեմբերին հաղորդվեց, որ հայ-ամերիկյան աշխատանքային խմբերը սկսել են աշխատել՝ վաշինգտոնյան համաձայնագրերի իրագործման ու «Թրամփի ուղու» զարգացման համար:
Պետդեպից հոկտեմբերին հայտնել էին, որ ԱՄՆ կառավարությունը նախատեսում է մինչև այս տարվա վերջ առաջին աշխատանքային խմբերը ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի հետ: