Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Մերձավոր Արևելքում սրված իրավիճակը։
Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները մտահոգություն են հայտնել ռազմական գործողությունների հնարավոր ընդլայնման առնչությամբ և ընդգծել են քաղաքական-դիվանագիտական երկխոսության վերականգնման կարևորությունը՝ տարածաշրջանում կայունություն ապահովելու համար։
Կրեմլի փոխանցմամբ՝ կողմերը կարևորել են հրադադարի հնարավորինս արագ հաստատումը, ինչպես նաև փոխզիջումների հիման վրա խաղաղության պայմանավորվածությունների մշակումը՝ հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր երկրների օրինական շահերը։
Հաղորդագրությունում նաև նշվում է, որ շարունակվող ռազմական գործողությունները կարող են ունենալ լուրջ հետևանքներ ոչ միայն տարածաշրջանի, այլև համաշխարհային մակարդակում՝ հատկապես էներգետիկ, առևտրային և լոգիստիկ ոլորտներում։