
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Հասանովը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, որը կայացել է ապրիլի 2-ին Մոսկվայում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները։