Մեղուն՝ որպես բժշկագիտության և գյուղատնտեսության հետազոտության նյութ․ հայ գիտնականների ուսումնասիրությունը․ «Մտքի ուժը»

27 տարի Ինգա Բազուկյանի աշխատանքային հասցեն նույնն է՝ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոն։

Ասում է, որ մոտ երեք տասնամյակ նույն տեղում աշխատելը և’ լավ է, և’ վատ։ Բարձրագույն կրթության ու գիտության կոմիտեի հայտարարած՝ «Կին ղեկավարների» դրամաշնորհի շրջանակում, Ինգա Բազուկյանի ղեկավարած գիտական խումբը զբաղվում է մեղրատու մեղուների միկրոբիոմի ուսումնասիրությամբ՝ տարվա եղանակներից, զարգացման փուլից և միջատասպան միացությունների կիրառությունից կախված։

Ռուզաննա Հարությունյանը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ավագ լաբորանտ է։ Ներգրավված է խմբի գիտական բոլոր աշխատանքներում՝ կատարող հետազոտող է։

Աշխատանքները հետաքրքիր են՝ դաշտային ու լաբորատոր հետազոտությունների համադրությամբ հնարավոր է հասնել լավ արդյունքների։ Երկուսն էլ ունեն իրենց առանձնահատկությունները՝ ասում է Ռուզաննա Հարությունյանը։ Նշում է, որ որոշակի պատճառներով փորձերը կարող են խոտանվել, կամ ստացվել անսպասելի արդյունքներ։ Սակայն, դա է նաև գիտության շարժիչ ուժը։

Գիտական խմբում ևս մեկ հետազոտություն փորձում են անել, այս անգամ մեղվի թույնի հակաքաղցկեղային հատկությունների մասին է։

Այն սաղմնային փուլում է, ֆինանսավորման դեպքում կամբողջականացնեն և արդյունքի կհասցնեն այս հետազոտությունները։ Բացի այս, այլ հետաքրքիր հետազոտություններ էլ են իրականացվում խմբի կողմից։

Տարբեր փուլերում գտնվող գիտական տարբեր հետազոտությունները կարևոր են գյուղատնտեսության համար։ Բայց այստեղ կրկին գիտական առաջարկը տնտեսության մեջ դնելու հարցն է առաջ գալիս։

Leave a Comment