Զանգել, հայհոյել է ոստիկաններին, անտեսել է նախկին ընկերուհուն տեսնելու արգելքը․ 45–ամյա տղամարդու սկանդալային պահվածքը ավարտվել է ձերբակալությամբ (ՎԻԴԵՈ)

45–ամյա տղամարդը զանգել, հայհոյել է ոստիկաններին, սպառնացել նախկին ընկերուհուն․ ՎԻԴԵՈ

Զանգել, հայհոյել է ոստիկաններին, անտեսել է նախկին ընկերուհուն տեսնելու արգելքը․ 45–ամյա տղամարդու սկանդալային պահվածքը ավարտվել է ձերբակալությամբ (ՎԻԴԵՈ)


ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտի 17-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում տված 48-ամյա կինը հայտնել էր, որ նախկին ընկերը սպառնացել է վնասել իր հարազատներին ու ընկերներին, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։


Հնարավոր զարգացումները կանխելու նպատակով համայնքային ոստիկանները 45-ամյա նախկին ընկերոջ նկատմամբ կայացրել էին անհետաձգելի միջամտություն կիրառելու որոշում․ տղամարդուն արգելված էր այցելել իր ընկերուհուն։


Մարտի 21-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնից Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին ստացվեց հաղորդում, որ այդ նույն տղամարդը վերջին օրերի ընթացքում պարբերաբար զանգահարել է 112 ծառայություն, դրսևորել անհամարժեք վարք և հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ ոստիկանների հասցեին։


Հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով իրավական նորմերի նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և ոստիկանության բնականոն աշխատանքը խոչընդոտելու համար մարտի 27-ին՝ ժամը 10․50-ին, 45-ամյա տղամարդը խուլիգանության կասկածանքով ձերբակալվեց և տեղափոխվեց Շենգավիթի բաժին։


Նույն օրը նրա նախկին ընկերուհին տվեց հաղորդում, որ մարտի 26-ին, անտեսելով վարչական արգելքը, տղամարդն այցելել է իրեն։


Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ 45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։


Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 


Leave a Comment