Դավիթի վիճակը վատացել է. նա Աբովյան ՔԿՀ-ում է. փաստաբան

ՇՏԱՊ
Դավիթի վիճակը կրկին վատացել է: Հիմա Աբովյան ՔԿՀ-ում է. հայտնում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, փաստաբանը տեղեկացրել էր, որ Դավիթ Մինասյանին Արմավիր ՔԿՀ-ից տեղափոխել են Աբովյան ՔԿՀ։

Գիշերը Լուսինե Մարտիրոսյանը հայտնել է, որ մյուս փաստաբանի՝ Վարդուհի Էլբակյանի հետ այցելել են Արմավիր ՔկՀ՝ Դավիթին տեսակցելու։

Նա գրել է. «Հենց նոր Վարդուհի Էլբակյանի հետ դուրս եկանք Արմավիր քրեակատարողական հիմնարկից…

Լավ ե՞ք Դավիթին այս վիճակին հասցնողներ, վստահ եմ հանգիստ էլ քնել եք, իսկ Դավիթը լավ չէր …»։

Այսօր առավոտյան էլ գրել էր. «Սա ուղղակի իրավունքի ապահովման պատրանք է: Դավիթի կյանքի իրավունքն է վտանգի տակ, էս էրեխուն հիվանդանոց տեղափոխեք, ոչ թե հիմա էլ այլ ՔԿՀ… ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armenia»։

Leave a Comment