Մեդվեդևը` Հայաստանի «զզվելի մակաբույծներին» դաշինքին հնարավոր միանալու մասին

Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտնել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Իր  գրառման մեջ Դմիտրի Մեդվեդևը գրել է, որ Դոնալդ Թրամփի իրանական քարոզարշավը սրել է ՆԱՏՕ-ի ներսում «հզոր հակասությունները»։ Սակայն նա չի հավատում Դոնալդ Թրամփի հռետորաբանությանը, որը սպառնում է ԱՄՆ-ին դուրս բերել Հյուսիսատլանտյան դաշինքից։

Այնուամենայնիվ, քաղաքական գործիչը նշում է մեկ այլ կարևոր հանգամանք, որը «փոխում է աշխարհայացքը»։

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտնել է. «Եվրոպացի քաղաքական մոլեռանդները, հատկապես Բրյուսելում, լրջորեն քննարկում են ԵՄ-ի կազմում լիարժեք ռազմական բաղադրիչ ստեղծելու հարցը… ԵՄ-ն այլևս տնտեսական միություն չէ։ Այն շատ արագ կարող է վերածվել Ռուսաստանի համար լիարժեք և ծայրահեղ թշնամական ռազմական դաշինքի, որոշ առումներով ավելի վատ, քան ՆԱՏՕ-ն»։

Մեդվեդևի խոսքով՝ սա կլինի «կատաղած եվրոպական մակաբույծների զզվելի ամբոխ», որը քաղաքական կապիտալ և փող կվաստակի՝ «ռուսաֆոբ հիստերիա հրահրելով»։

Այս առումով նա առաջարկում է հրաժարվել Ռուսաստանի հարևան երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի, Եվրամիությանը անդամակցության նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքից։ Մեդվեդևը նաև հիշեցրել է Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս շաբաթ կայացած հանդիպումը, որի ընթացքում Ռուսաստանի առաջնորդը ակնարկել է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանը անհամատեղելի են։

Leave a Comment