Երեկ՝ ապրիլի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։45-ի սահմաններում Մովսես գյուղի սկզբնամասում քարաթափման հետևանքով ժայռաբեկորը հարվածել է ճանապարհին կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով ավտոմեքենան հայտնվել է ձորում՝ բախվելով ծառերի ու քարերի։
Տուժածներ չկան։