
ՌԴ Ուլյանովսկի մարզում Չելյաբինսկ-Մոսկվա ուղերթի գնացքի վթարի հետեւանքով զոհեր չկան, հայտնել է Չելյաբինսկի մարզի նահանգապետ Ալեքսեյ Տեկսլերը։
«Նախնական՝ երկու ուղեւոր կոտրվածքներով է՝ մեկը ոտքի, երկրորդը՝ անրակի կոտրվածքով։ 20 մարդ վնասվածքներ ունի՝ ներառյալ ոտքի վնասվածքով մեկ երեխա»,- ռուսական Max-ում գրել է նահանգապետը։
ՏԱՍՍ- ը հայտնում է, որ ռելսերից դուրս եկած վագոններում եղել է 415 ուղեւոր։
Տես նաեւ՝ Ռուսաստանում յոթ ուղեւորատար վագոն դուրս է եկել ռելսերից