Եկեղեցում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից երիտասարդին տեղափոխում են «Աբովյան» ՔԿՀ

Երևանի Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանին տեղափոխում են «Աբովյան» ՔԿՀ, հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:

Ըստ Մարտիրոսյանի՝ երիտասարդին պետք է հիվանդանոց տեղափոխեին, ոչ թե մեկ այլ քրեակատարողական հիմնարկ:

Մինասյանի և Փաշինյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել մարտի 29-ին՝ պատարագին։ Ըստ տեսանյութերի՝ պատարագի ընթացքում նա Փաշինյանին ասել էր, որ «ինքն ուզում է մեջտեղում կանգնել», երբ վարչապետն անվտանգության աշխատակիցների ու մյուս պաշտոնյաների հետ փորձում էր դուրս գալ եկեղեցուց՝ պատարագը դեռ չավարտված: Արդյունքում՝ քաշքշոց էր սկսվել։ Դեպքի առնչությամբ ձերբակալվել էին Մինասյանը, իր երկվորյակ եղբայրը՝ Միքայել Մինասյանը, և «Համահայկական ճակատ» շարժման հիմնադիր Գևորգ Գևորգյանը։ Դավիթ Մինասյանին 2 ամսով կալանավորելու որոշում էր կայացվել, նրան ավելի ուշ հիվանդանոց, իսկ հետո «Արմավիր» ՔԿՀ էին տեղափոխել։

Նրա մայրը ԿԳՄՍ նախարարին էր դիմել, խնդրել երաշխավորություն տալ առողջական խնդիրներ ունեցող որդու կալանքը փոխելու համար։

Կարդացեք նաև՝ 

Երևանում եկեղեցու բակից ձերբակալված եղբայրների առողջական վիճակը թույլ չի տալիս գտնվել անազատության մեջ. փաստաբան

Leave a Comment