Հեգսեթն ԱՄՆ բանակի շտաբի պետին պաշտոնանկ է արել. Reuters

ԱՄՆ բանակի շտաբի պետ Ռենդի Ջորջը նախօրեին պաշտոնանկ է արվել պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի կողմից, հայտնում են Reuters-ի աղբյուրները:

Պենտագոնը հաստատել է, որ Ջորջը, որի պաշտոնավարման ժամկետի ավարտին դեռ մեկ տարուց ավելի էր մնացել, թոշակի կանցնի:

Պենտագոնը հայտարարության մեջ նշել է, որ երախտապարտ է Ջորջի տասնամյակների ծառայության համար։ «Մենք նրան հաջողություն ենք մաղթում թոշակի անցնելու կապակցությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը չի նշել Ջորջի հեռանալու պատճառը, որը տեղի է ունենում այն ընթացքում, երբ ԱՄՆ-ն ուժեր է կուտակում Մերձավոր Արևելքում՝ միաժամանակ Իրանի դեմ գործողություններ իրականացնելով։

Ջորջը ծառայել է Իրաքում և Աֆղանստանում, բանակի բարձր պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականից է: Այդ պաշտոնում ծառայության ժամկետը սովորաբար չորս տարի է:

Leave a Comment