«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարզային կառույցները սկսել են ընդդիմադիր շտաբների նպատակային դիտարկումը, գրել է «Իրավունք» թերթը:
Ըստ պարբերականի աղբյուրների՝ ՔՊ ներկայացուցիչներն անծանոթ անձանց միջոցով փորձում են տեղեկություններ հավաքագրել ընդդիմադիր ուժերի ներքին կառուցվածքի վերաբերյալ։
Մասնավորապես, մարզային կառույցների ներկայացուցիչները փորձում են պարզել, թե ովքեր են պատասխանատու ընտրացուցակների համակարգման և քարոզարշավի իրականացման համար։
Թերթի փոխանցմամբ՝ տեղեկատվության հավաքագրման գործընթացը կուսակցականներին հանձնարարվել է մարզպետարանների կողմից։
«Հրապարակ» օրաթերթը ապրիլի 1-ին գրել էր, որ իշխանական շրջանակները հնարավոր ճնշումներ են գործադրում այն անձանց նկատմամբ, ովքեր առնչություն ունեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակների հետ։
