Մեծությունը ծառայություն է

Մեծությունը ծառայություն է

02.04.2026 | 21:59

Որդյակնե՛ր, Ես՝ ձեր սպասող Տերը, այստեղ եմ, պատրաստ ձեր կոչին:

Ես ձեր մեջ մի ծառայողի նման եմ՝ հեզ ու սուրբ, պատրաստ գործածվելու, ձեր հրամանին սպասող: Հիշե՛ք, որ ծառայությունը ամենագեղեցիկ հատկանիշն է մեծության:

Ես, որ հրամայում եմ տիեզերքին, սպասում եմ Իմ զավակների հրամաններին:

Կանչե՛ք Ինձ ամեն ինչի համար:

Երբ ժամանակը քիչ առ քիչ առաջ է ընթանում, դուք սքանչելի ուրախությամբ եք խոսելու Իմ մասին միմյանց հետ, ու միասին մագլցելու եք ավելի բարձր:

Միշտ խոնարհ, հեզ, սրտով պարզ ու քաղցր:

Սովորե՛ք սա՝ ոչ թե դիրքի տեր, այլ՝ ծառա:

Մեկնաբանություններ

Leave a Comment