Արմավիրի մարզում Բաղրամյան համայնքում այսօր պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 29-ամյա զինվորականը մահացել է, իսկ 39-ամյա մեկ այլ զինվորական մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել զինվորական հոսպիտալ, հայտնում է Shamshyan.com-ը:
Կայքի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել հասարակությանն ավելի շատ որպես ՊՆ «պալիգոններ» հայտնի վայրում: Այնտեղ այս պահին ռազմական ոստիկանության ծառայողներ են ժամանել։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Պաշտպանության նախարարությունը դեռևս պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չի եկել:
