Վերջին շրջանում Սևանի թերակղզում հաճախակի են դարձել տեղի բնակիչների ու զբոսաշրջիկների կամ զբոսավարների միջև տարբեր միջադեպերը։
Մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձինք ճայթուկներ էին նետել ֆրանսիացի տուրիստների ուղղությամբ։ Ավելի ուշ նրանք հարձակվել էին զբոսավարի վրա, բռնություն գործադրել նրա նկատմամբ։ Զբոսավարները հաճախ բողոքում են նաև Սևանա թերակզում մոմավաճառների և մանրավաճառների վարքուբարքից։
Radar Armenia-ի հետ զրույցում զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանն ասաց, որ դեպքի մասին տեղեկացել է միջադեպի օրը։
Մանրամասները՝ տեսանյութում։
