Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը նկատում է. «Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, թե «Հայաստանի նախկին ղեկավարներն են Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մաս», իսկ այսօր հայտարարեց, որ ինքն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս 2022 թվականի հոկտեմբերին, քանի որ Պուտինը մի քանի անգամ բանավոր (!!!) ևս դա արել էր (թեև Պուտինն այլ բան էր ասում և միշտ մատնանշում էր Ղարաբաղի կարգավիճակի որոշման կարևորությունը)։
Փաշինյանն առաջին անգամ բացահայտ սկսեց խոսել Արցախի կարգավիճակի վերաբերյալ սպասումների նշաձողի իջեցման մասին 2022 թվականի գարնանը, երբ ՌԴ-ն խնդիրներ ունեցավ Խարկովի մարզում։ Այնուհետև 2022 թվականի օգոստոսին Բրյուսելում տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը, իսկ արդեն սեպտեմբերին թշնամին հարձակվեց հայկական Ջերմուկի վրա։ Այս շղթայի վերջին կետը դարձավ 2022 թվականի հոկտեմբերի 6-ը, երբ Փաշինյանը հանձնեց հայկական Արցախը։ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիան անհրաժեշտ էր այն գործողությունների լեգիտիմացման համար, որոնց մասին Փաշինյանը հայտարարել էր դեռևս 2022-ի գարնանը»։