ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հարվածներից հետո Իրանից կարող է ոչինչ չմնալ։ Այս մասին Թրամփը գրել է Truth Social-ում՝ տեղադրելով Մերձավոր Արևելքում խոշորագույն B1 իրանական կամուրջի պայթեցման տեսանյութը։
«Իրանի խոշորագույն կամուրջը փլուզվում է և այլևս երբեք չի օգտագործվի։ Առջևում դեռ շատ բան կա։ Եկել է ժամանակը, որ Իրանը գործարք կնքի, քանի դեռ շատ ուշ չէ և քանի դեռ երկրից կարող է ինչ-որ բան մնալ»,- գրել է նա։
