Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով

Հանրապետության տարածքում ապրիլի 5-ին, 6-ի և 7-ի ցերեկն առանձին շրջաններում, 3-ի գիշերը, 4-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։

Ապրիլի 3-ի ցերեկը, 6-ի և 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ապրիլի 3-5-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 3-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Երևանում ապրիլի 3-ի գիշերը, 4-ին, 7-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև։ Ապրիլի 3-ի ցերեկը, 5-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Leave a Comment