Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հեռացավ պաշտոնից



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան հրաժարական է ներկայացրել, հաղորդում է կազմակերպության կայքը։

72-ամյա Գրավինան պաշտոնը զբաղեցնում է 2025թ․ փետրվարից։ Նախագահի արտահերթ ընտրությունը տեղի կունենա հունիսի 22-ին։

Գրավինայի հրաժարականից հետո հեռացել է պաշտոնից նաեւ Իտալիայի ազգային հավաքականի պատվիրակության ղեկավար, լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը։

Սպասվում է, որ առաջիկայում պաշտոնից կհեռանա նաեւ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն։

Աշխարհի առաջնության որակավորման փլեյ-օֆֆի եզրափակիչում Իտալիայի հավաքականը  հետխաղային 11-մետրանոցներով 1:4 հաշվով պարտվել էր Բոսնիա եւ Հերցեգովինային։ Հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում գոլ չէր գրանցվել։

Աշխարհի քառակի չեմպիոն Իտալիան առաջին անգամ երեք անընդմեջ առաջնություն է բաց թողնում։ Նախորդ անգամ իտալացիները մասնակցել են 2014-ին Բրազիլիայում անցկացված աշխարհի առաջնությանը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment