Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանը ծնվել է 1996 թվականի օգոստոսի 19-ին Երևանում:
2013 թվականին ընդունվել է Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանի ճարտարապետա-դիզայներական ֆակուլտետը։
Զբաղվել է սպորտով՝ կարատե, լող, մարտարվեստի այլ տեսակներով ,այդ թվում՝ բռնցքամարտով:
Ուսանում էր ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում, երբ զորակոչվեց բանակ։ Ադամը ընտրեց ծառայել ամենադժվար պայմաններում՝ Արցախում, և դրանից հետո տեղափոխվեց Մարտունի։ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Ադամը և նրա յոթ հոգանոց խմբավորումը պաշտպանում էին 112 դիրքը։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն Ադամը հերոսաբար մարտնչել է՝ իր յոթ հոգանոց խմբով կոտրելով հակառակորդի ողնաշարը՝ հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային), կանխելով նրա առաջխաղացումը դեպի երկրի խորքերը, տապալելով հակառակորդի մշակած՝ կայծակնային պատերազմի միջոցով ԼՂՀ- ին արագ պարտության մատնելու ծրագիրը։ Ադամը զոհվում է մարմնին ու դեմքին ստացած ծանր հրազենային և բեկորային վիրավորումներից:
«Հավանաբար ինքը այդ իր կարճ կյանքի ընթացքում շատ ավելի բան հասցրեց անել, քան շատ մարդիկ, որ ապրում են մինչև խորը ծերություն։ Այդպիսին էր Ադամը, բարի, գեղեցիկ, բարձրահասակ, ազնվական կեցվածքով»,- ասում է տիկին Գայանեն՝ Ադամի մայրը։