Մոլդովան ավարտեց ԱՊՀ-ից դուրս գալու ընթացակարգը

Մոլդովայի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ ընդունել է նախագիծ, որը վերաբերում է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) ստեղծման համաձայնագրի և կազմակերպության կանոնադրության դենոնսացիային։ Այս մասին հաղորդում է «Moldpres» գործակալությունը։ 

Ըստ աղբյուրի՝ ընդունված փաստաթղթերը խորհրդարանի հաստատումից հետո պետք է ստորագրվեն երկրի նախագահի կողմից։ Այնուհետև Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը դրանք կուղարկի ԱՊՀ գործադիր կոմիտե։

Նշվում է, որ հետագա ընթացակարգերը կիրականացվեն միջազգային իրավունքի շրջանակում։ Մասնավորապես, գործընթացը համապատասխանում է Վիեննայի կոնվենցիայի պահանջներին։

Դրա համաձայն՝ ԱՊՀ-ից Մոլդովայի դուրս գալու գործընթացը կավարտվի 12 ամսվա ընթացքում՝ անհրաժեշտ բոլոր պաշտոնական քայլերի իրականացումից հետո։

Leave a Comment