«Ուժեղ Հայաստանի» անդամները հարգանքի տուրք են մատուցել Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցին «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, կուսակցության անվտանգության թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանի և մյուս անդամների հետ միասին այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել կյանքը հայրենիքի համար զոհած տղաների հիշատակին։

«Այսօրը մենք հարգում ենք մեր նահատակների հիշատակը, ովքեր իրենց կյանքը տվեցին մեր երեխաների ապագայի համար։ Խոստանում ենք` հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը ապահովելու է ուժեղ և երկարատև խաղաղություն», –նշվում է կուսակցության պաշտոնական ֆեյսբուքյան էջում։

Leave a Comment