NASA-ն հաջողությամբ իրականացրել է «Արտեմիս-2» մարդատար լուսնային առաքելության մեկնարկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Orion տիեզերանավը չորս տիեզերագնացներով ուղևորվել է դեպի Լուսին Ֆլորիդայում գտնվող Քենեդիի տիեզերական կենտրոնի հարթակից։
Տիեզերանավի վրա են Ռիդ Ուայզմանը, Ջերեմի Հանսենը, Քրիստինա Կոխը և Վիկտոր Գլովերը։
Տևողությունը նախատեսված է շուրջ 10 օր։
Առաջին փուլը 2022 թվականին էր:
